+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Քարաշեն

  • Լոտի համար 12647
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 732,225 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 732,225 դրամ
  • Աճուրդ: 11
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարման ենթակա ակտի կատարումը տարաժամկետվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Սյունիքի մարզային բաժին
Քաղաք/մարզ Սյունիք
Համայնք Քարաշեն
Հասցե Սյունիքի մարզ, համայնք Տեղ, գյուղ Քարաշեն, 2-րդ փողոց, թիվ 2/1 բնակելի տուն
Մակերես (քմ) 98․6
Սենյակների քանակը 3
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 12092018-09-0013
Կադաստրային ծածկագիրը 09-111-0005-0011

Պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ փայտանյութ, տանիքը՝ մետաղյա թիթեղներ, դռները և պատուհանները՝ փայտյա, հատակը՝ կողահատ տախտակ, մի մասը՝ առանց հարդարման, պատերը՝ գաջասվաղ, ունի էլ․ հոսանք, ջուր, կոյուղահոր, գազ: Բնակելի տանը կից առկա է կառուցված շինություն, որը ներառված չէ սեփականության վկայականում և փորձագետի կողմից չի գնահատվել։ Բնակելի տան արտաքին մակերեսը կազմում է 128․6քմ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 773քմ, մակերևույթը՝ հարթ, ունի ուղղանկյունաձև երկրաչափական կառուցվածք։ Հողամասը սահմանազատված չէ Սյունիքի մարզ, համայնք Տեղ, գյուղ Քարաշեն 2-րդ փողոց, թիվ 2 հասցեի հողամասի հետ:


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438