+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL ASTRA 1.6

  • Լոտի համար 17387
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 376,573 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 376,573 դրամ
  • Սկիզբը: 03-05-2024 14:31
  • Աճուրդ: 11
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Astra
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Հետչբեկ
Ղեկ Ձախ
Գույն Կարմիր

Տեխնիկական անձնագրի համարը՝ XB958841, նույնականացման /VIN/ համարը՝ W0L0TGF48Y6079236: Բանալու բացակայության պատճառով մեքենայի զննումն իրականացվել է արտաքինից։ Զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվել է, որ ապամոնտաժված ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Թափքի վրա առկա են քերծված, խազված, ներկածածկույթը թափված տեղեր։ Անվադողերը՝ նորմալ վիճակում է։ Դիմահար ապակին ճաքած է։  Հանդիսանում է գրավի առարկա Մոգո ՈՒՎԿ ՓԲԸ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: 

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438