+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Սարդարապատ

  • Լոտի համար 17635
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 4,910,556 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 4,910,556 դրամ
  • Սկիզբը: 03-05-2024 14:35
  • Աճուրդ: 9
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Սարդարապատ
Հասցե Արմավիրի մարզ, Սարդարապատ համայնք, 1-ին փողոց, թիվ 102 բնակելի տուն
Մակերես (քմ) 248.3
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 12062019-04-0001
Կադաստրային ծածկագիրը 04-059-0107-0023

Արտաքին պատերը՝ սրբատաշ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակները՝ փայտ, սալիկապատ և երկաթբետոն, ներքին դռները՝ փայտյա, ապակեպատ, պատուհանների շրջանակները՝ փայտյա և մետաղապլաստե, ապակիները մասնակի կոտրված, մուտքի դուռը՝ մետաղյա, լոգարանի հատակը և պատերը՝ սվաղված, ունի էլ. հոսանք, ջուր: Առկա է լողավազան՝ 6․1քմ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1123քմ, մշակված է։ Հարկային մարմնի 22.01.2010թ. թիվ 04/96/10 որոշման համաձայն կիրառվել է արգելանք։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438