ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Վարույթն իրականացնող | Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների բաժին |
Գտնվելու վայրը | ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե |
Վիճակ | Վատ |
Մեքենայի մոդել | |
Մեքենայի մակնիշ | |
Գույն | Բաց մոխրագույն մետալիկ |
Ղեկ | Ձախ |
Փոխանցման տուփ | Մեխանիկական |
Շարժիչ | Բենզին |
Թափքի տեսակ | Սեդան |
Թողարկման տարեթիվ | 1994 |
Տեխնիկական անձնագրի համարը՝ KB858811, նույնացման համարը՝ JMBSNCB4ARU506509, շարժիչի հզորությունը՝ 112 Ձ.ՈՒ. / 82 ԿՎՏ։ Ավտոմեքենան գտնվում է վթարված վիճակում: Մեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով: Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Ավտոմեքենայի առաջնամասը վթարի հետևանքով ամբողջովին անվերականգնելի վնասված է՝ շարժիչի ծածկոցը, առջևի և հետևի թափարգելները, աջ առջևի անվաթևը, ճաղավանդակը, աջ լոնժերոնը, ենթադիմածածկոցը, ջերմափոխանակիչը, օդափոխիչը, առջևի ուժեղարարը, ջերմափոխանակիչի ամրաշրժանակը: Դիմահար ապակին, առջևի լուսարձակ լապտերը, հակամառախուղային լապտերը, ետևի աջ կանգ ազդանշանային լապտերը վնասված են: Առջևի հեծանը, շարժիչը տեղաշարժված: Էլեկտրական համակարգը խափանված է: Անվադողերը կիսմաշված: Սրահը՝ անբավարար վիճակ: |
Copyright 2024. Design & development by G Design Group