+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Շինություններ  

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ, ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ

  • Լոտի համար 17973
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 230,072,400 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 230,072,400 դրամ
  • Սկիզբը: 03-05-2024 14:13
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Շենգավիթ
Հասցե ք․ Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց, թիվ 70/1 լաբորատորիա
Մակերես (քմ) 5335
Հարկայնություն 4
Սեփականության վկայականի N 2609967
Կադաստրային ծածկագիրը 293-047

Արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ պանելային, տանիքածածկը՝ մետաղական թիթեղներ, որոշ մասերում քանդված, մուտքի դռների մի մասը՝ մետաղական, մի մասը՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ փայտյա, շրջանակների և ապակիների մեծ մասը՝ կոտրված, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և յուղաներկով, մեծ մասում առկա են գաջածածկույթի խունացած և պոկված հատվածներ, հատակների մի մասը՝ բետոնապատ, մի մասը՝ մանրատախտակ, լինոլեումով պատված, որոշ մասերում քանդված, ներքին դռները՝ փայտյա, որոշ մասերում բացակայում են, որոշ մասերում ապակիները՝ կոտրված, պատերի վրա առկա են ճաքեր, գտնվում է փաստացի անբավարար վիճակում, սանհանգույցը՝ քանդված, անբավարար վիճակում: Առկա է պարիսպ՝ 37․6քմ։ Սեփականության իրավունքով, արդյունաբերական նշանակության, գործարանի կառուցման համար հողամաս՝ 4653քմ։ 

Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավական պետական գրանցում կկատարվի վճարման պահին հողի գործող կադաստրային արժեքի (48920712 ՀՀ դրամ) վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում:

 Անշարժ գույքը գրավադրված է «ՈՐԱՏԱՆԻ ՀԷԿՀ» ՓԲԸ-ում (ներկայիս «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԲԸ): Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438