+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VOLKSWAGEN GOLF 1.8

  • Լոտի համար 18044
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 371,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 371,250 դրամ
  • Աճուրդ: 2
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Volkswagen
Մեքենայի մոդել Golf
Թողարկման տարեթիվ 1994
Թափքի տեսակ Հետչբեկ
Ղեկ Ձախ
Գույն Սև
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB689181, նույնացման համարը՝ WVWZZZ1HZRP491854, շարժիչի հզորությունը՝ 90 Ձ.ՈՒ. / 66 ԿՎՏ։ Վազքի ցուցմունքը հնարավոր չէր ֆիքսել մարտկոցի անսարքության պատճառով։ Զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ապամոնտաժված ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Թափքի վրա առկա են քերծված, խազված, փոս ընկած ներկաշերտը ճաքճքած, թափված, խամրած տեղեր։ Աջ ետևի լուսատու լապտերը կոտրված է։ Դիմահար ապակին՝ ճաքած։ Առջևի ճաղավանդակը, ետևի աջ դռան վրադիրը բացակաում է։ Անվադողերը մաշված, սրահը՝ բավարար վիճակ։  Ավտոմեքենայի բեռնախցիկը և ծածկոցը հնարավոր չի եղել բացել, որի արդյունքում փոխանցման տուփի և շարժիչի առկայությունը  չի ստուգվել։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438