+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա NISSAN TEANA 2.3

  • Լոտի համար 18118
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,755,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,755,000 դրամ
  • Աճուրդ: 2
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարման ենթակա ակտի կատարումը տարաժամկետվել է
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Nissan
Մեքենայի մոդել Teana
Թողարկման տարեթիվ 2004
Թափքի տեսակ Սեդան
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ մարգարիտ
Վիճակ Լավ

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB438367, նույնացման համարը՝ J31-033009, շարժիչի հզորությունը՝ 173 Ձ.ՈՒ. / 127 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ժամանակ պարզվել է, որ ավտոմեքենայի հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Զննման ժամանակ վազքի ցուցմունքը հնարավոր չէր ֆիքսել, ինչպես նաև պարզել շարժիչի և փոխանցման տուփի  աշխատունակությունը։ Սրահը՝ բավարար վիճակ, անվադողերը՝ կիսամաշված։ Դիմացի վահանակը բացակայում է։ Սրահը՝ կաշեպատ, բերանխցիկը չի ստուգվել  բանալու բացակայության պատճառով։ Թափքի վրա առկա են ներկածածկույթը թափած, խամրած, խազված տեղեր։ Վառելիքի լիցքավորման փականը բացակայում է։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438