+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Գյումրի

  • Լոտի համար 18235
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 20,887,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 20,887,500 դրամ
  • Սկիզբը: 30-04-2024 12:33
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Քաղաք/մարզ Շիրակ
Համայնք Գյումրի
Հասցե Շիրակի մարզ, ք. Գյումրի, Օդանավակայան 3 թաղամաս, թիվ 41/3 բնակելի տուն
Մակերես (քմ) 101․36
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 2409623
Կադաստրային ծածկագիրը 08-001

Ունի ձեղնահարկ և նկուղ, արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև,  ծածկը՝ երկաթբետոն և փայտ, տանիքածածկը՝ թերթաքար, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառներով, մեկ սենյակը՝ առանց հարդարման, հատակները՝ լամինատ և փայտ, մուտքի դուռը՝ մետաղապլաստե, ապակեպատ, պատուհանների շրջանակները՝ փայտյա և  մետաղապլաստե, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր։ Ընդհանուր մակերեսը՝ 203․22քմ, որից ձեղնահարկ՝ 68․31քմ, նկուղ՝ 33․55քմ։ Առկա են ավտոտնակ, մառան՝ 31․55քմ, մառան՝ 3․64քմ, զուգարան՝ 1․46քմ, պարիսպ՝ 7․65քմ։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցման և սպասարկման հողամաս՝ 1104.99քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438