+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Վանաձոր

  • Լոտի համար 18282
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 9,723,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 9,723,750 դրամ
  • Սկիզբը: 10-05-2024 15:15
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Քաղաք/մարզ Լոռի
Համայնք Վանաձոր
Հասցե Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Տավրոս թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 13 բնակելի տուն
Մակերես (քմ) 112.5
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 23072019-06-0055
Կադաստրային ծածկագիրը 06-001-0143-0021

Ունի նկուղ, պատերը՝ տուֆ քարից, տանիքածածկը՝ թերթաքար, միջհարկային ծածկը՝ փայտ և երկաթբետոն, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառներով, առկա են խոնավության հետքեր, հատակները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա և մետաղապլաստե, ներքին դռները՝ փայտյա, մուտքի դուռը՝ փայտյա, մետաղյա շրջանակով, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սվաղված: Առկա են խոհանոց՝ 21.76քմ, կաթսայատուն՝ 4.69քմ, մառան՝ 10.5քմ, մառան՝ 13.6քմ, զուգարան՝ 1․95քմ, հարթակ՝ 4.59քմ, ծածկ՝ 3.67քմ, պարիսպ՝ 0.52քմ (0․93խմ), պարիսպ՝ 1.95քմ (3․51խմ), օժանդակ շինությունների պատերը՝ տուֆ քարից, տանիքածածկը՝ թերթաքար, ներքին հարդարանքը՝ մասնակի գաջված, մասնակի սվաղված, հատակը՝ բետոն: Առկա է 25.91քմ մակերեսով ինքնակամ կիսակառույց շինություն, որը փորձագետի կողմից չի գնահատվել: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 543․3քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438