+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Գյուղտեխնիկա  

Տրակտոր ЮMЗ 6KЛ

  • Լոտի համար 18527
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 300,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 300,000 դրամ
  • Սկիզբը: 24-05-2024 14:40
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Գտնվելու վայրը Շիրակի մարզ

Զննման ընթացքում պարզվել է, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Տրանտորը անիվավոր է, 1987թ․ արտադրության։ Ամրաշրջանակի համարը` 516327։ Տրակտորը գտնվում է անաշխատունակ վիճակում, տարանջատված, մասնակի կազմաքանդված, բացակայում են ետևի անվադողերը անվահեծերով, կողային տեսանելիության հայելին, շարժիչի խցիկի կափարիչը, առջևի անվաթևերը, ետևի տեսանելիության ապակին։ Խցիկի վրա առկա են որոշ հատվածներում վնասված, դեֆորմացված, ներկանյութը թափված, ժանգոտված, կոռոզացված տեղեր, առջևի անվադողերը մաշված։  

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438