+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Շինություններ  

ՄԱՐԶԱԴՊՐՈՑ, ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ

  • Լոտի համար 21725
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 152,789,288 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 152,789,288 դրամ
  • Աճուրդ: 6
  • Լոտացուցակից հանման պատճառը: Լոտացուցակից հանված
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Շենգավիթ
Հասցե ք․ Երևան, Շենգավիթ համայնք, Նորագավիթ 1 փողոց, թիվ 99 մարզադպրոց
Մակերես (քմ) 2434
Հարկայնություն 3
Սեփականության վկայականի N 1806737
Կադաստրային ծածկագիրը 469-004

Ունի նկուղային հարկ և ձեղնահարկ, կառույցի տիպը՝ երկաթբետոնե, քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, արտաքին պատերը՝ երեք կողմից սրբատաշ տուֆ քարից, չորրորդ կողմը՝ առանց հարդարման, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, դռները՝ մետաղական, փայտյա և մետաղապլաստե, հատակները՝ մանրատախտակ, սալիկապատ և հղկված բետոն, պատուհանների շրջանակները՝ մետաղական, մետաղապլաստե և ապակյա, մարզադպրոցի մի մասում`ընդհանուր մակերեսից շուրջ 30-35% հատվածում ներքին հարդարանք չկա, բացակայում են պատուհանները և դռները, սանհանգույցների հատակը և պատերը՝ սալիկապատ, ունի ջուր, կոյուղի, էլ․ հոսանք, գազ։ Առկա է լողավազան՝ 160քմ։ Անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով, բնակավայրերի նշանակության, մարզադպրոցի կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 4842քմ, մակերևույթը՝ հարթ, հողամասի մի մասը ծանրաբեռնված է շինությամբ, մասնակի բարեկարգված է։ Մարզադպրոցին տրամադրված հողամասը սեփականության իրավունքով չէ տրամադրված, այլ անհատույց օգտագործման։ Առկա են ՊԵԿ-ի 133405/2, 126111/2, 127957/2, 122169/2, 109234/2 որոշումներոով կիրառված արգելանքներ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438