+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VOLKSWAGEN GOLF 1.6 I

  • Լոտի համար 21838
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 190,640 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 190,640 դրամ
  • Աճուրդ: 14
  • Լոտացուցակից հանման պատճառը: Լոտացուցակից հանված
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Volkswagen
Մեքենայի մոդել Golf
Թողարկման տարեթիվ 1998
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Բենզին
Գույն Սև

Տեխնիկական անձնագրի համարը՝ PJ931346, նույնացման համարը՝ WVWZZZ1JZWB010990, շարժիչի հզորությունը՝ 101 Ձ.ՈՒ. / 74 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենան գտնվում է անբավարար վիճակում։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ անբավարար, անվադողերը՝ հնամաշ։ Ավտոմեքենայի թափքն ունի քերծվածքներ և վնասվածքներ, ինչպես նաև ներկանյութի պաշտպանիչ շերտը հիմնականում վնասված է։ Ավտոմեքենան դիմացի մասից վթարված է։ Գազաբալոն առկա է։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438