+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL VECTRA 1.6 I

  • Լոտի համար 22279
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 538,085 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 538,085 դրամ
  • Սկիզբը: 26-06-2025 14:45
  • Աճուրդ: 8
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Vectra
Թողարկման տարեթիվ 1999
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթագույն մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB612921, նույնացման համարը՝ W0L0JBF19X1109589, շարժիչի հզորությունը՝ 101 Ձ.ՈՒ./ 75 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։  Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։  Ավտոմեքենայի արտաքին տեսքը պատկերված է սույն տեղեկանքին կից լուսանկարչական հավելվածում, որը հանդիսանում է տեղեկանքի անբաժանելի մասը։ Մեքենայի վրա առկա են ներկաշերտը խամրած, թափված, խազված, քերծված, վնասված, դեֆորմացված, փոս ընկած տեղեր, դիմապակու վրա առկա է մասնակի վնասվածքներ,  շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը չի ստուգվել, սրահը բավարար, առջևի նստատեղերը մաշված, հետևի նստատեղերը մաշված, առկա է գազաբալոն, անվադողերը՝ մաշված։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438