+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Շինություններ  

ՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ

  • Լոտի համար 22431
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 311,526,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 311,526,000 դրամ
  • Սկիզբը: 08-05-2025 14:28
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Կենտրոն
Հասցե ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, թիվ 4/5 շինություն
Մակերես (քմ) 571․2
Հարկայնություն 1, 2
Սեփականության վկայականի N 1491220
Կադաստրային ծածկագիրը 01-006-0619-0010

Ընդհանուր շենքը բաղկացած է մի մասում մեկ, մյուս մասում երկու հարկերից, շենքը բաժանված է չորս մասերից՝ առաջին մասը գտնվում է երկրորդ հարկում, մակերեսը կազմում է 24․9քմ, պատերը՝ տուֆ քարից՝ արտաքինից չորս կողմից սվաղված, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, երկրորդ մասը գտնվում է առաջին հարկում, մակերեսը կազմում է 36․7քմ, պատերը՝ տուֆ քարից՝ արտաքինից չորս կողմից սվաղված, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, երրորդ մասը գտնվում է երկրորդ հարկում, մակերեսը կազմում է 90․5քմ, պատերը՝ տուֆ քարից, արտաքինից չորս կողմից սվաղված, չորրորդ մասը գտնվում է առաջին հարկում, մակերեսը կազմում է 419․1քմ, պատերը՝ տուֆ քարից, արտաքինից չորս կողմից սվաղված: Շինության արտաքին ճակատային մասը հարթեցված է, սվաղված և դիզայներական լուծումներով ներկված, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքն իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, հատակների մի մասը՝ սալիկապատ, մի մասը՝ լամինապատ, առաստաղները՝ կախովի, գիպսաստվարաթղթով հավաքված, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝  մետաղապլաստե, սանհանգույցները՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր, անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, կառույցի սպասարկման հողամաս՝ 990քմ։

Առկա են ՊԵԿ (իրավաբանական վարչություն) ԱՀ63732/2, ԱՀ30240/2, ԱՀ28774/2, ԱՀ10089/2, ԱՀ8931/3 որոշումներով կիրառված սահմանափակումներ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438