+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MERCEDES-BENZ C 180

  • Լոտի համար 22692
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,336,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,336,500 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 19-06-2025 14:40 / 30-06-2025 14:40
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Կոտայքի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Mercedes-Benz
Մեքենայի մոդել C-Класс
Թողարկման տարեթիվ 1996
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթագույն մետալիկ
Վիճակ Բավարար

 Տեխնիկական անձնագրի համարը՝ PB091661, նույնացման համարը՝ WDB2020181A403667, շարժիչի հզորությունը՝ 122 Ձ.ՈՒ./ 90 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա առկա են քերծված, վնասված, ներկաշերտը թափված, ժանգոտած տեղեր, սրահի վիճակը՝ բարվոք, անվադողերը՝ լավ, առկա է բանալի, ունի գազաբալոն, բեռնախցիկը հնարավոր չի եղել բացել։ Հանդիսանում է գրավի առարկա Մոգո ՈՒՎԿ ՓԲԸ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: Առկա է հարկային մարմնի կողմից կիրառված արգելանք։

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 19-06-2025 14:40

Ավարտը: 30-06-2025 14:40

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 66,825 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 1,386,500 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438