+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա HONDA ELYSION 2.4

  • Լոտի համար 23074
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,882,187 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,882,187 դրամ
  • Սկիզբը: 14-08-2025 14:30
  • Աճուրդ: 6
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Honda
Մեքենայի մոդել Elysion
Թողարկման տարեթիվ 2004
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Աջ
Գույն Կապույտ կապտականաչ մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB471110, նույնացման համարը՝RR1-1015361, շարժիչի հզորությունը՝ 160 Ձ.ՈՒ./ 118 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով: Զննման ընթացքում պարզվեց, որ ավտոմեքենան ունի վնասվածքներ բոլոր կողմերից, քերծվածքներ, առկա են կոտրված դետալներ, մեքենայի սրահը կաշեպատ, գույնը կրեմագույն, գտնվում է բավարար վիճակում: Ավտոմեքենայի վազքը հնարավոր չի եղել ստուգել, սակայն մեքենան գտնվում է աշխատունակ վիճակում: Մեքենայի ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Հնարավոր չի եղել ստուգել շարժիչը և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, անվադողերը մաշված: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցնների թաքնված արատները, որոնք կարող  են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438