+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

Անշարժ գույք, Զովունի

  • Լոտի համար 23338
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 332,677,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 332,677,500 դրամ
  • Սկիզբը: 14-07-2025 14:39
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Զովունի
Հասցե Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 13
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 27082021-07-0112
Կադաստրային ծածկագիրը 07-029-0011-0068

Առկա են արտադրական տարածք՝ 1269․9քմ, արտադրական տարածք՝ 223․8քմ, պահակատուն՝ 8․9քմ, պարիսպ՝ 4․6քմ (12․42խմ), պարիսպ՝ 4․1քմ (9․84խմ), պարիսպ՝ 15․2քմ (41․04խմ)։ Շինության արտաքին պատերը՝ մետաղական, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ մետաղական, տանիքածածկը՝ թիթեղյա, արտադրական տարածքը մետաղական կոնստրուկցիայով է հավաքված, հատակը՝ բետոնյա, ներքին դռները և պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, արտաքինից երեսապատված է մետաղական թիթեղով, վարչական մասը մետաղական կոնստրուկցիայով է հավաքված (մետաղական կոնտեյներ), ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, հատակները՝ սալիկապատ և լամինապատ, պատուհանների շրջանակները և ներքին դռները՝ մետաղապլաստե, աստիճանները՝ մետաղական, սանհանգույցները՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, ջուր, տեղադրված են օդափոխության համակարգեր: 

Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ մասի գույքի կազմում առկա են ինքնակամ կառուցված շենք-շինություններ՝ 294․1քմ, կատարված տեղազննությամբ և փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ կառուցված շենք-շինություններից /մետաղական կոնտեյներներ/ փաստացի առկա է 111․6քմ-ն։

Սեփականության իրավունքով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արտադրական օբյեկտների հողամաս՝ 4199․4քմ։

Առկա են հարկային մարմնի 29.02.2024թ․ թիվ 123792/2, 21.02.2024թ․ թիվ 111206/2, 05.05.2023թ․ թիվ 102737/2 որոշումներով կիրառված արգելանքներ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438