+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Աղավնաձոր

  • Լոտի համար 23339
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 36,330,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 36,330,000 դրամ
  • Սկիզբը: 08-07-2025 14:46
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Կոտայքի մարզային բաժին
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Ծաղկաձոր
Հասցե Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր, 1-ին փողոց, թիվ 37 բնակելի տուն
Մակերես (քմ) 275․13
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 14122023-07-0101
Կադաստրային ծածկագիրը 07-010-0009-0006

Ունի նկուղ և ձեղնահարկ, պատերը՝ տուֆ քարից, արտաքինից քարե սալիկներով երեսպատված, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակների մի մասը՝ լամինապատ, մի մասը՝ մանրատախտակ, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ ալյումինե, պատերի և առաստաղների վրա առկա են խունացած, ներկանյութի պոկված տեղամասեր, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր, անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ, նկուղում հարդարանք չկա։ Առկա են ինքնակամ կառուցված ավտոտնակ՝ 47․05քմ, խորդանոց՝ 34․7քմ, օժանդակ շինություն՝ 101․52քմ, պարիսպ՝ 10․03քմ, ինքնակամ օժանդակ շինության պատերը՝ ներկանյութ, հատակը՝ սալիկապատ, առաստաղը՝ պլաստմասսե տրամատներ, ավտոտնակի հատակը՝ քարե սալիկներ, պատերը՝ ներկանյութ, առաստաղը՝ պլաստմասսե տրամատներ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1323քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438