+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MITSUBISHI GRANDIS 2.4

  • Լոտի համար 23361
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,800,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,800,000 դրամ
  • Սկիզբը: 02-07-2025 14:40
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ Mitsubishi
Մեքենայի մոդել Grandis
Թողարկման տարեթիվ 2004
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Աջ
Գույն Սպիտակ մարգարիտ Մետաղական
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB234667, նույնացման համարը՝ NA4W-0023776, շարժիչի հզորությունը՝ 165 Ձ.ՈՒ./ 121 ԿՎՏ։ Ավտոմեքենան տեղազննվել է ակնադիտական եղանակով։ Տեղազննության օրվա դրությամբ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա առկա են խազված տեղեր։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ լավ, անվադողերը՝ կիսամաշված, բանալու չիպը բացակայում է։ Ծածկոցը բացած լուսանկարները բացակայում են, քանի որ հնարավոր չի եղել բացել։ Առկա է Հարկային մարմնի կողմից 03․04․2023թ․  կիրառված սահմանափակում։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438