+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL ASTRA 1.6

  • Լոտի համար 23390
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,050,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,050,000 դրամ
  • Սկիզբը: 14-07-2025 14:30
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․ Աշտարակ
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Astra
Թողարկման տարեթիվ 2001
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթագույն մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PB073264 , նույնացման համարը՝ W0L0TGF4825096130 , շարժիչի հզորությունը՝ 101 Ձ.ՈՒ. / 74 ԿՎՏ ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա առկա են խազված և վնասված տեղեր, շարժիչի և փոխանցման տուփի  աշխատունակության աստիճանը չի ստուգվել։ Նստատեղերը, անվադողերը կիսամաշ, առկա է մարտկոց։ Բեռնախցիկում առկա է գազի համար նախատեսված գազաբալոն, ինչպես նաև բարձրախոս աուդիո համակարգ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438