+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

Ռեստորան, Ջրաձոր

  • Լոտի համար 23674
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 31,333,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 31,333,500 դրամ
  • Սկիզբը: 14-08-2025 14:39
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Քաղաք/մարզ Շիրակ
Համայնք Ջրաձոր
Հասցե Շիրակի մարզ, համայնք Ամասիա, գյուղ Ջրաձոր, 5/1 ռեստորան
Մակերես (քմ) 264․84
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 07122023-08-0003
Կադաստրային ծածկագիրը 08-096-0321-0048

Շինությունների արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ հիմնականում՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թերթաքար, թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, հատակների մի մասը՝ սալիկապատված, մի մասը՝ նրբատախտակով երեսպատված, պատուհանների շրջանակները և ներքին դռների մեծ մասը՝ մետաղապլաստե, սանհանգույցները՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր, անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ։ Շինության ներսում առկա է լողավազան, որը սալիկապատված է, շոգեբաղնիք և բուխարի։

Առկա է պահեստ՝ 53․69քմ, զուգարան՝ 7․37քմ, առանձնասենյակներ՝ 184․4քմ, պահակատուն՝ 20․48քմ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 5334քմ։ 

Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23-րդ (ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ) հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438