+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL VECTRA 2.0 I

  • Լոտի համար 23742
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 525,000 դրամ
  • Մեկնարկային գին 344,453 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 344,453 դրամ
  • Սկիզբը: 16-10-2025 14:49
  • Աճուրդ: 5
Նկարագրություն
Գտնվելու վայրը Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Ադամյան 35/2
Վարույթն իրականացնող Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանի բաժանմունք
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Vectra
Թողարկման տարեթիվ 1989
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PN991665, նույնացման համարը՝ W0L000087L5130772, շարժիչի հզորությունը՝ 115 Ձ.ՈՒ. / 85 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ կիսամաշ, առկա են քերծվածքներ, կոռոզիայի հետքեր, տեղադրված է գազաբալոնային համակարգ, ունի ընթացիկ վերանորոգման կարիք։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438