+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MITSUBISHI CHARIOT GRANDIS V6 3.0

  • Լոտի համար 24456
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,872,000 դրամ
  • Մեկնարկային գին 475,837 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 475,837 դրամ
  • Սկիզբը: 16-04-2026 14:30
  • Աճուրդ: 14
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Վարչական ակտերով բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ Mitsubishi
Մեքենայի մոդել Chariot
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Աջ
Գույն Դեղին շամպայն մետալիկ /բեժ/
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ HB800638, նույնացման համարը՝ N96W-0100761, շարժիչի հզորությունը՝ 215 Ձ.ՈՒ./ 158 ԿՎՏ։ Ավտոմեքենան զննվել է ակնադիտական եղանակով, հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ, առկա են ներկաշերտի խամրած, թափված, քերծված, վնասված հատվածներ, թևերին առկա են վնասված տեղեր։ Վազքի ցուցմունքը, շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը հնարավոր չի եղել ստուգել, սրահի վիճակը՝ վատ, անվադողերը՝ մաշված, բեռնախցիկում առկա է գազաբալոն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438