+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Նահապետավան

  • Լոտի համար 24919
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 9,975,000 դրամ
  • Մեկնարկային գին 5,301,124 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 5,301,124 դրամ
  • Աճուրդ: 7
  • Լոտացուցակից հանման պատճառը: Լոտացուցակից հանված
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Շիրակ
Համայնք Նահապետավան
Հասցե Շիրակի մարզ, համայնք Արթիկ, գյուղ Նահապետավան
Մակերես (քմ) 220
Սենյակների քանակը 3
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 17052022-08-0022
Կադաստրային ծածկագիրը 08-086-0020-0001

Ունի կիսանկուղ։ Արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ հիմնականում երկաթբետոն, տանիքածածկը՝ թերթաքար, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ, հատակների՝ բետոնապատ, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով,  ներքին դռները  փայտյա,  պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե: Կիսանկուղում հարդարանք չկա: Անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ: Սանհանգույցը՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, ջուր: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակելի կառուցապատման, բնակավայրերի նշանակության հողամաս՝ 2000 քմ մակերեսով։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438