+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

Վարչական շենք, Արմավիր

  • Լոտի համար 25233
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 15,000,000 դրամ
  • Մեկնարկային գին 15,000,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 15,000,000 դրամ
  • Սկիզբը: 01-12-2025 14:41
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Արմավիր
Հասցե Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Սայաթ-Նովայի փողոց, 1/21 վարչական շենք
Մակերես (քմ) 84․1
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 18112019-04-0064
Կադաստրային ծածկագիրը 04-001-0429-0018

Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ, երկաթբետոնե, ժապավենաձև, ծածկը՝ մի մասում երկաթբետոնե, մյուս մասերում բացակայում է, տանիքածածկը՝ մի մասում թիթեղ, մյուս մասերում բացակայում է, ներքին հարդարանքը կատարված է ներկանյութով, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա, մի մասը բացակայում են, պատուհանների շրջանակները՝ փայտյա, մետաղական ճաղավանդակներով, հատակները՝ բետոնապատ, պատերի վրա առկա են ճաքեր, խունացած , գաջածածկույթի պոկված տեղեր, սանհանգույց առկա չէ, տեղազննության պահին էլ. հոսանք, գազ և ջուր առկա չի եղել: Սեփականության իրավունքով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողամաս՝ 1750քմ։ Առկա են հացի փուռ՝ 44․2քմ, կիսակառույց՝ 14․8քմ, արտադրամաս՝ 433,1քմ, պարիսպներ՝ 6․48քմ և 2․05քմ։ Շինություններում ներքին հարդարանք չկա, առկա են միայն պատերը։ Առկա են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառված արգելանքներ, որոնք գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվեն ՊԵԿ-ի կողմից։ Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ (ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ) հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Գնահատման ամսաթվի դրությամբ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2․136․750 ՀՀ դրամ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438