+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Ոսկեվազ

  • Լոտի համար 25909
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 58,560,000 դրամ
  • Մեկնարկային գին 58,560,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 58,560,000 դրամ
  • Սկիզբը: 20-01-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արագածոտն
Համայնք Ոսկեվազ
Հասցե Արագածոտնի մարզ․ Ոսկեվազ համայնք, 12-րդ փողոց, թիվ 1 բնակելի տուն
Մակերես (քմ) 314․87
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 24082021-02-0012
Կադաստրային ծածկագիրը 02-087-0024-0047

Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ, տանիքածածկը թերթաքար։ Բնակելի տան ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակները փայտ և սալիկ։ Մուտքի դուռը մետաղական հիմնակմախքով է, ներքին դռները փայտյա են և մետաղապլաստե։ Սանհանգույցները՝ սալիկապատ։ Երկրորդ հարկի պատերի և առաստաղի վրա առկա են գաջածածկույթի թափված և ճաքված տեղամասեր։ Առկա է նաև պոլիէթիլենային թաղանթով ջերմոց։ Ունի Էլ․ հոսանք, գազ և ջուր։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 996 քմ մակերեսով։ Առկա են՝ անասնաշենք՝ 11․73 քմ, թոնրատուն՝ 9․25 քմ, ծածկ՝ 15․12 քմ մակերեսներով։ Առկա են 662․94 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ, թվով 3 ինքնակամ բացված դուռ և 2 պատուհան։

 

 

 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438