+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա BMW 520 I

  • Լոտի համար 26127
  • Առաջարկներ 1 առաջարկ
  • Գնահատման գին 1,050,000 դրամ
  • Մեկնարկային գին 558,014 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 568,014 դրամ
  • Սկիզբը: 13-05-2026 15:05
  • Աճուրդ: 7
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք՝ Շիրակի մարզային բաժին
Վարույթն իրականացնող ՀԿԱԾ Վարչական ակտերով բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ BMW
Մեքենայի մոդել 5 Series
Թողարկման տարեթիվ 1997
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կանաչ մետաղական

Տեխնիկական անձնագրի համարը՝ PG732836, նույնացման համարը՝ WBADD110X0BN36871, շարժիչի հզորությունը՝ 150 Ձ.ՈՒ. / 110 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, բացել շարժիչի ծածկոցը, առկա են խազված, քերծված, ներկանյութը թափված տեղեր, անվադողերը՝ կիսամաշված։ Սրահի, ապակիների, դռների, կողային հայելիների վիճակը՝ բավարար։ 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

# Ամսաթիվ Մասնակից Առաջարկ
1 05.05.2026 14:49:31 14181 «WINNER» 568,014 դրամ
scroll
+374 60 713438