+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 212140

  • Լոտի համար 26581
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,794,750 դրամ
  • Մեկնարկային գին 1,794,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,794,750 դրամ
  • Սկիզբը: 05-05-2026 15:01
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք. Էջմիածին
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2121 (4x4)
Թողարկման տարեթիվ 2014
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PM039270, նույնացման համարը՝ XTA212140E2198685, շարժիչի հզորությունը՝ 83 Ձ.ՈՒ. / 61 ԿՎՏ: Մեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով: Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ , որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Մեքենայի վրա առկա են խազված, քերծված, վնասված տեղեր: Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, անվադողերը` մաշված: Մեքենայի նույնացման համարը չի համապատասխանում թափքի վրա առկա նույնացման համարին։ Վնասված է նաև մեքենայի դիմացի հողմապակին։

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438