+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա BMW 760 LI

  • Լոտի համար 26591
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 8,250,000 դրամ
  • Մեկնարկային գին 8,250,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 8,250,000 դրամ
  • Սկիզբը: 27-04-2026 14:42
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք` ք․ Եղվարդ
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Մեքենայի մակնիշ BMW
Մեքենայի մոդել 7 Series
Թողարկման տարեթիվ 2008
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթափայլ

Տեխնիկական անձնագրի համարը՝ SA049048, նույնացման համարը՝ WBAHP81000DC73220, շարժիչի հզորությունը՝ 445 Ձ.ՈՒ. / 327 ԿՎՏ, ծավալը՝ 6լ, 12 մխոց: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Փոխանցման տուփը՝ ավտոմատ, 8 աստիճան, կոմպլեկտացիա՝ զրահապատ սրահ B6/B7 մակարդակի պաշտպանության, պարկուճային տեսակի՝ պողպատե կրկնակի պատով, ապակիները զրահապատ՝ պոլիկարբոնատային ծածկույթով, զրահապատ տանիք, դռներ, հատակ, կանգնակներ՝ A/B/C, առջևի և հետևի պանելներ, պայթունաանվտանգ ինքնահերմետիզացվող վառելիքի բաք, ազդանշանային սարք հարձակման դեպքում, հրդեհի մարման ավտոմատ համակարգ, թարմ օդի մատակարարման համակարգ, ABS, ESP, DBC, DSC III համակարգեր, անվտանգության բարձիկներ։ Անվադողերը և սրահը՝ լավ վիճակում, նստատեղերը՝ կաշեպատ,  հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ինչպես նաև պարզել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակությունը ЭБУ EDC-K էլեկտրոնային կառավարման բլոկի անսարքության պատճառով /տեղադրված է բեռնախցիկում/:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438