+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 21070

  • Լոտի համար 27010
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,200,000 դրամ
  • Մեկնարկային գին 960,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 960,000 դրամ
  • Աճուրդ: 1
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք
Վարույթն իրականացնող Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2107
Թողարկման տարեթիվ 2003
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կարմիր մուգ բորդո
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PK690218, նույնացման համարը՝ XTA21070031802951, շարժիչի հզորությունը՝ 71 Ձ.ՈՒ. / 52 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Թափքի վրա առկա են խազված, ներկաշերտը խամրած, կոռոզիայի ենթարկված, ներկածածկույթը թափված, վնասված և գունաթափված բազմաթիվ տեղեր, անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ բավարար, նստատեղերը՝ կտորե, մաշված և պատառոտված տեղերով, անվաթևի թարթիչի լապտերները` կոտրված, մարտկոցի առկայության վերաբերյալ տեղեկատվություն չկա, հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, բացել շարժիչի ծածկոցը, տեղադրված է գազաբալոնային համակարգ։ Տեխնիկական անձնագիրը կասեցված է։ Առկա է ՊԵԿ-ի կողմից կիրառված արգելանք, որը գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվի ՊԵԿ-ի կողմից։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438