+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Արմավիր

  • Լոտի համար 27085
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 26,880,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 26,880,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 07-07-2026 15:00 / 17-07-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Արմավիր
Հասցե Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Արամ Խաչատրյան փողոց, թիվ 46 բնակելի տուն
Մակերես (քմ) 215․8
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 2660747
Կադաստրային ծածկագիրը 04-001-351-004

Ունի նկուղ։ Պատերը՝ տուֆ քարից, հիմքը ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ, տանիքածածկը թերթաքար: Բնակելի տան ներքին հարդարանքն իրականացված է ներկանյութերով, հատակները հիմնականում փայտյա են, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, ներքին դռները փայտյա, մուտքի դուռը մետաղական հիմնակմախքով։ Նկուղում ներքին հարդարանք չկա։ Սանհանգույցի հատակը և պատերի մի մասը սալիկապատ, հին վիճակ։ Ունի էլ․ հոսանք, ջուր, գազ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, տնամերձ հողամաս՝ 496 քմ մակերեսով։ Առկա է 26․4 քմ մակերեսով կիսակառույց։ Փաստացի կատարված զննությամբ կիսակառույցը քանդված է։ 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 07-07-2026 15:00

Ավարտը: 17-07-2026 15:00

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 1,344,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 26,980,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438