+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույքեր   Բնակարան  

Բնակարան, Մեծամոր

  • Լոտի համար 27138
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,900,000 դրամ
  • Մեկնարկային գին 1,520,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,520,000 դրամ
  • Սկիզբը: 04-08-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Մեծամոր
Հասցե Արմավիրի մարզ, քաղաք Մեծամոր, 24 շենք, բնակարան 4
Մակերես (քմ) 12․3
Հարկայնություն 1
Հարկ 1
Նորակառույց Ոչ
Սեփականության վկայականի N 2615623
Կադաստրային ծածկագիրը 04-003-035-001-006-024-004

Պատերը՝ քարե։ Բնակարանի մուտքի դուռը կիսատ շարված է բլոկներով, դուռ առկա չէ, տարածքը գտնվում է անմխիթար վիճակում, կոմունալ հարմարություններ առկա չեն, ներքին հարդարանք կատարված չէ, հատակը բետոնե, պատուհանը՝ փայտե։ Ներքին դռներ առկա չեն։ Առկա է էլեկտրամատակարարում, ջուր, կոյուղի, գազամատակարարում և ջեռուցում առկա չէ։ 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438