





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Վարույթն իրականացնող | Արագածոտնի մարզային բաժին |
| Քաղաք/մարզ | Արագածոտն |
| Համայնք | Աշտարակ |
| Հասցե | Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Մ․ Խորենացու փողոց, թիվ 35 բնակելի տուն |
| Մակերես (քմ) | 116․7 (245.8) |
| Հարկայնություն | 1 |
| Սեփականության վկայականի N | 07042014-02-0021 |
| Կադաստրային ծածկագիրը | 02-001-0012-0463 |
|
Ըստ հայտարարության՝ սեփականության վկայականում նշված բնակելի տունը քանդվել է և տեղում կառուցվել է այլ բնակելի տուն, որը չունի պետական գրանցում, ինքնակամ կառույց է։ Ըստ փաստացի չափագրության արդյունքների՝ բնակելի տունը մի հարկանի է, նկուղով, ձեռնահարկով որի ընդհանուր մակերեսը կազմում է 245․8քմ, պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ երկաթբետոն, միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղ, ներքին հարդարանքն իրականացված է ներկանյութերով, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլատե, հատակները՝ մանրատախտակ և սալիկապատ, սանհանգույցը՝ սալիկապատ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 899քմ։ Առկա է տնտեսական պահեստ՝ 19քմ, բնակելի տուն 9․9քմ։ Գնահատումը կատարվել է հիմք ընդունելով հողամասի մակերեսը և ինքնակամ կառուցված բնակելի տան մակերեսը։ Անշարժ գույքը գրավադրված է Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում։ Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: Պարտավորության չափը 25․08․2026թ․ դրությամբ կազմում է 3․511․754 ՀՀ դրամ։ Փորձագետի եզրակացություն #1 - Բեռնել |
|
Copyright 2026. Design & development by G Design Group