+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL ASTRA 1.6

  • Լոտի համար 27418
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 750,000 դրամ
  • Մեկնարկային գին 600,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 600,000 դրամ
  • Սկիզբը: 23-09-2026 14:49
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Գտնվելու վայրը ք․ Աշտարակ
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Astra
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սև
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PI104538, նույնացման համարը՝ W0L0TGF35Y2165560, շարժիչի հզորությունը՝ 101 Ձ.ՈՒ. / 74 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի վրա առկա են վնասված տեղեր, սրահը և անվադողերը՝ մաշված, շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը չի ստուգվել։ Ավտոմեքենան գտնվում է վթարված վիճակում, առջևի հատվածը լրիվ վնասված է, առկա է գազաբալոն։ Տեխնիկական անձնագիրը կասեցված է։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438