+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա TOYOTA STARLET 1.3

  • Լոտի համար 27459
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 415,000 դրամ
  • Մեկնարկային գին 242,028 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 242,028 դրամ
  • Սկիզբը: 05-11-2026 14:30
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք
Մեքենայի մակնիշ Toyota
Մեքենայի մոդել Starlet
Թողարկման տարեթիվ 1998
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Բենզին
Գույն Կապույտ երնկագույն արծաթափայլ մետալիկ
Վիճակ Բավարար

Նույնացման համարը՝ EP91-0390333, շարժիչի հզորությունը՝ 85 Ձ.ՈՒ. / 62 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Զննման ժամանակ վազքի ցուցմունքը հնարավոր չէր ֆիքսել մարտկոցի անսարքության պատճառով, ինչպես նաև պարզել շարժիչի աշխատունակությունը։ Թափքի վրա առկա են վնասված, քերծված, խազված , արատներով տեղեր, ներկածածկույթը խամրած հատվածներ։ Առջևի թափարգելը աջ և ձախ առջևի դռները, աջ և ձախ առջևի անվաթևերը, շարժիչի խցիկի ծածկոցը, առջևի ուժեղարարը վնասված է։ Առջևի աջ և ձախ լուսարձակ լապտերը կոտրված են։ Շարժիչի իրանը ամբողջովին յուղակեղտազանգվածով պատված։ Անվադողերը՝ կիսամաշ, սրահը՝ բավարար, նստատեղերի պաստառները հնամաշ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438