+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա NISSAN TEANA 2.3

  • Լոտի համար 27689
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,900,000 դրամ
  • Մեկնարկային գին 1,520,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,520,000 դրամ
  • Սկիզբը: 03-11-2026 14:40
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք` ք․ Եղվարդ
Մեքենայի մակնիշ Nissan
Մեքենայի մոդել Teana
Թողարկման տարեթիվ 2008
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սև կոսմոս

Տեխնիկական անձնագրի համարը՝ AB500906, նույնացման համարը՝ J32-000879, շարժիչի հզորությունը՝ 185 Ձ.ՈՒ. / 136 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ ձմեռային, սրահի վիճակը՝ բավարար, մարտկոցի անսարքության պատճառով հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի աշխատունակության աստիճանը, աջ կողմի հետևի դուռը, հետևի անվաթևի ստորին հատվածը և առջևի դռան վերևի հատվածը՝ վնասված, հետևի թափարգելի վրա առկա է փոս ընկած հատված, հետևի աջ կանգ ազդանշանային լապտը՝ կոտրված, թափքի վրա առկա են փոս ընկած, քերծված, խազված տեղեր, տեղադրված է հեղուկ գազի համակարգ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438