+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Աշոտավան

  • Լոտի համար 6117
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 5,625,000 դրամ
  • Մեկնարկային գին 2,421,378 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 2,421,378 դրամ
  • Աճուրդ: 9
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է:
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Սյունիք
Համայնք Աշոտավան
Հասցե Սյունիքի մարզ, գ. Աշոտավան, 1-ին փողոց, 23 շենք, թիվ 18/1 բնակելի տուն
Մակերես (քմ) 187.85
Սենյակների քանակը 7
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 1090585
Կադաստրային ծածկագիրը 09-015-019-001

Պատերը՝ երկաթբետոնյա սալեր, քար, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա սալեր, տանիքը՝ ազբեստային ալիքաձև վահանակներ, մուտքի դուռը՝ մետաղյա, ներքին դռները և պատուհանները՝ փայտյա, հատակը՝ կողահատ տախտակ, բետոնածածկ, սենյակների պատերը՝ ներկանյութ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ ցեմենտավազյա շաղախ, ունի էլ. հոսանք, ջուր, կոյուղի, երկրորդ հարկի մի մասի ներքին հարդարանքը գտնվում է զրոյական վիճակում: Առկա է գոմ՝ 48.6քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 2390քմ, մակերևույթը՝ հարթ, անկանոն, մասամբ բարեկարգված է:


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438