+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Տրանսպորտային միջոցներ   Այլ  

Թամբային քարշակ MAN մակնիշի՝ KRONE կիսակցորդիչով

  • Լոտի համար 10058
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 581,453 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 581,453 դրամ
  • Սկիզբը: 03-05-2024 14:21
  • Աճուրդ: 42
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք. Աշտարակ
Վարույթն իրականացնող Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժին
Թողարկման տարեթիվ 1989
Թափքի տեսակ Քարշակ
Շարժիչ Դիզել
Փոխանցման տուփ Մեխանիկական
Գույն կապույտ
Վիճակ Անսարք

Մեքենայի ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Շարժիչի, փոխանցման տուփի աշխատունակությունը և վազքի ցուցմունքը հնարավոր չէր ստուգել թողարկման բանալու և մարտկոցի բացակայության պատճառով: Թափքի վրա առկա են խազված, քերծված, դեֆորմացված տեղամասեր, թափարգելի վրա առկա են վնասված հատվածներ, անվադողերը մաշված վթարի պատճառով, առջևի ճաղավանդակը, թափարգելը, հովացման համակարգը վնասված են, սրահը՝ նստատեղերը  փոս ընկած, վրայի պաստառները՝ մաշված, ցուցիչ վահանակի պաշտպանիչ կափարիչը և սարքերի մի մասը, դիմահար լուսարձակները բացակայում են, էլ. համակարգը անսարք, մարտկոցը՝ անաշխատունակ, կիսակցորդի ծածկոցը՝ պատռված, քրքրված:  MAN մակնիշի  տրանսպորտային միջոցը և  KRONE մակնիշի կիսակցորդը ենթակա են մաքսային ձևակերպման, իսկ մաքսային արժեքի և վճարման ենթակա մաքսային վճարների չափը պարզ կդառնա համապատասխան ընթացակարգով այն հայտարարագրելու պարագայում: Գույքերի նկատմամբ գործող սահմանափկումները պարզված չէ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438