+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Սարակապ

  • Լոտի համար 15810
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 857,881 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 857,881 դրամ
  • Սկիզբը: 26-06-2025 14:44
  • Աճուրդ: 49
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Շիրակ
Համայնք Սարակապ
Հասցե Շիրակի մարզ, գ. Սարակապ, բնակելի տուն
Մակերես (քմ) 110
Սենյակների քանակը 3
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 1495363
Կադաստրային ծածկագիրը 08-103-016-007

Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ ասբոշիֆեր, մուտքի դուռը և պատուհանների շրջանակները՝ փայտյա, հատակը՝ բետոն և փայտ, պատերը՝ պաստառապատ, առկա են խունացած և պաստառների պոկված տեղամասեր, սանհանգույցը բացակայում է, ունի էլ․ հոսանք, ջուր։ Առկա են գոմ՝ 54.26քմ, հացատուն՝ 31քմ, ավտոտնակ՝ 19.11քմ, օժանդակ շինությունների պատերը՝ տուֆ քարից, ներքին հարդարանք չունեն: Համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 468քմ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438