+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 210740

  • Լոտի համար 18019
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 934,943 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 934,943 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 26-04-2024 14:40 / 06-05-2024 14:40
  • Աճուրդ: 5
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․ Աշտարակ, Էջմիածնի խճ․ 65
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2107
Թողարկման տարեթիվ 2011
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սև
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ KJ 091017, նույնացման համարը՝ XTA210740BY000416, շարժիչի հզորությունը՝ 80 Ձ.ՈՒ. / 59 ԿՎՏ։ Ավտոմեքենան գտնվում է բավարար ապրանքային վիճակում, վազքի ցուցմունքը 95365կմ, շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակաության աստիճանը չի ստուգվել, սակայն պարտապանի կողմից ներկայացվել է գրավոր հայտարարություն, որի համաձայն շարժիչը չի գործում։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Թափքի բոլոր հատվածների վրա առկա են խազված, ներկաշերտի թափված, խամրած և ժանգոտված տեղեր, շարժիչի ծածկոցը քերծված է, առջևի ձախ կողմի թափարգելը վնասված, ներկաշերտը թափված, ձախ կողմի առջևի դռան վրա առկա է ծեփամածիկի վնասված հատված։ Սրահի վիճակը՝ բավարար, անվադողերը՝ մաշված։ Բեռնախցիկում տեղադրված է գազաբալոն։

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 26-04-2024 14:40

Ավարտը: 06-05-2024 14:40

Առաջարկի քայլը: 10,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 46,747 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 944,943 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438