+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Եղվարդ

  • Լոտի համար 18024
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 10,886,400 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 10,886,400 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 17-04-2024 12:32 / 29-04-2024 12:32
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Եղվարդ
Հասցե Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Սաֆարյան փողոց, թիվ 127 բնակելի տուն
Մակերես (քմ) 65
Սենյակների քանակը 2
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 10092013-07-0058
Կադաստրային ծածկագիրը 07-004-0098-0002

Արտաքին պատերը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ թերթաքար, ներքին հարդարանքը իրականացված է գաջածածկույթով, առկա են խոնավության հետքեր, առաստաղի գաջը առանձին տեղերում թափված, հատակները՝ սալիկապատ, փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, մուտքի և ներքին դռները՝ փայտյա, տեղադրված է մետաղական դարպաս, սանհանգույցի հատակը և պատերը՝ սվաղված, ունի կոյուղի, էլ․ հոսանք, ջուր, գազ։ Առկա են սանհանգույց՝ 13քմ, գոմ՝ 35․7քմ, մառան՝ 41․3քմ, հացատուն՝ 15․8քմ, հավաբուն՝ 10․8քմ, կիսակառույց՝ 43․9քմ, ծածկ՝ 32․4քմ, օժանդակ շինությունների պատերը՝ տուֆ քարից, ծածկը՝ երկաթբետոն, ներքին հարդարանք չունեն: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1280քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 17-04-2024 12:32

Ավարտը: 29-04-2024 12:32

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 544,320 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 10,986,400 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438