+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Գառնի

  • Լոտի համար 18425
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 14,374,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 14,374,500 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 08-05-2024 14:58 / 20-05-2024 14:58
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Գառնի
Հասցե Կոտայքի մարզ, գ․ Գառնի, Տ. Պետրոսյան փողոց, թիվ 5 բնակելի տուն
Մակերես (քմ) 81.14
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 2736546
Կադաստրային ծածկագիրը 07-021-036-0029

Ունի նկուղ, արտաքին պատերը՝ տուֆ քարից, մասնակի սալիկապատ, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է բետոնե սվաղով և մասնակի գաջածածկույթով, հատակները՝ երկաթբետոն, դարպասը՝ երկաթյա, պատուհանները և ներքին դռները՝ մետաղապլաստե, սանհանգույցի հատակը և պատերը՝ սվաղված, ունի կոյուղի, ջուր, էլ․ հոսանք, գտնվում է կիսավարտ վիճակում։ Առկա են ինքնակամ կառույց՝ 16.64քմ, ինքնակամ շինություններ՝ 47.1քմ, ինքնակամ պարիսպ՝ 10.2քմ, ինքնակամ փակ և բաց դռներ և պատուհաններ, պատերը՝ տուֆ քարից, արտաքինից սալիկապատված, ծածկը՝ թիթեղյա, մասնակի հարդարված:

Թիվ 2736546 վկայականում նշված ինքնակամ շինությունների մակերեսները և կադաստրի կոմիտեի թիվ 26022024-0183 ծածկագրով անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ տեղեկանքում նշված ինքնակամ շինությունների մակերեսները չեն համապատասխանում միմյանց:

Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, տնամերձ հողամաս՝ 1200քմ։ 

Հանդիսանում է գրավի առարկա։ Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 08-05-2024 14:58

Ավարտը: 20-05-2024 14:58

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 718,725 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 14,474,500 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438