+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

Խանութ, Կապան

  • Լոտի համար 20516
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,458,396 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,458,396 դրամ
  • Սկիզբը: 26-06-2025 15:15
  • Աճուրդ: 17
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Սյունիք
Համայնք Կապան
Հասցե Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կավարտ թաղամաս, թիվ 123 խանութ
Մակերես (քմ) 103․78
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 13022015-09-0014
Կադաստրային ծածկագիրը 09-001-0209-0002

Ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ ազբեստային ալիքաձև վահանակներ, դռները՝ մետաղական, փայտյա, պատուհանները՝ փայտյա, հատակը՝ բետոնյա երեսսվաղ, պատերը՝ հնաոճ ներկանյութ, ունի էլ․ հոսանք։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 153․9քմ, ունի որոշակի թեքություն, ուղղանկյունաձև երկրաչափական կառուցվածք, ճանապարհի նկատմամբ ճակատային մաս, բարեկարգված չէ։ 

Հանդիսանում է գրավի առարկա Կոնվերսբանկ ՓԲԸ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438