+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Հարթաշեն

  • Լոտի համար 233
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 3,259,943 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 3,259,943 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 03-05-2024 16:30 / 13-05-2024 16:30
  • Աճուրդ: 92
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Սյունիքի մարզային բաժին
Քաղաք/մարզ Սյունիք
Համայնք Հարթաշեն
Հասցե Հարթաշենի համայնք, 1-ին փողոց, թիվ 41
Մակերես (քմ) 366.7
Սենյակների քանակը 5
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 1312116
Կադաստրային ծածկագիրը 09-055-003-005

Պատերը՝ կոպտատաշ բազալտ և տուֆ քարից, արտաքինից սվաղված, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, տանիքը՝ թիթեղյա, դարպասը՝ մետաղյա, առաջին հարկում հատակը և պատերը՝ բետոնածածկ, դռները և պատուհանները՝ փայտյա, պատերը՝ սոսնձաներկով հարդարված, երկրորդ հարկում ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ փայտյա, պատերը՝ ներկանյութով հարդարված, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ:

Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 1270քմ: 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 03-05-2024 16:30

Ավարտը: 13-05-2024 16:30

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 162,997 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 3,309,943 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438