+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ, ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ

  • Լոտի համար 23308
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 313,252,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 313,252,500 դրամ
  • Սկիզբը: 10-07-2025 15:31
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Արարատ
Համայնք Նոր Խարբերդ
Հասցե ք․ Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի 8-րդ փողոց 135/20
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 10062022-01-0290
Կադաստրային ծածկագիրը 01-011-0624-0099

Առկա են ջերմոց՝ 1031․1քմ, պահակատուն՝ 13․6քմ, գրասենյակ՝ 195․1քմ, ենթակայան՝ 30քմ, արտադրամաս՝ 553․5քմ, կաթսայատուն՝ 40․2քմ, տարածք՝ 124․6քմ, տարածք՝ 178․7քմ, տարածք՝ 227․7քմ, արտադրամաս՝ 214․2քմ, պարիսպ՝ 98․5քմ (265.95խմ)։ Շինությունների արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ հիմնականում երկաթբետոն, տանիքածածկը՝ թերթաքար, թիթեղյա։ Արտադրական շինությունների մեծ մասի ներքին պատերը սվաղված են ցեմենտավազյա շաղախի շերտով, հատակները բետոնյա են։ Թվով երեք սենյակի հարդարանքը իրականացված է ներկանյութերով, առկա են առաստաղների խունացած հատվածներ։ Տեղադրված են մետաղական դարպասներ։ Ջերմոցը մետաղական կոնստրուկցիայով է հավաքված, ապակյա է։ Սանհանգույցները սալիկապատ են։ Առկա է էլ․ հոսանք, ջուր։ 

Սեփականության իրավունքով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողամաս՝ 27060քմ։

Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ (ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ) հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438