





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Գտնվելու վայրը | ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք՝ ք. Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե |
| Վարույթն իրականացնող | Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին |
| Մեքենայի մակնիշ | Nissan |
| Մեքենայի մոդել | Juke |
| Թողարկման տարեթիվ | 2013 |
| Թափքի տեսակ | Հետչբեկ |
| Շարժիչ | Բենզին |
| Փոխանցման տուփ | Ավտոմատ |
| Ղեկ | Ձախ |
| Գույն | Կարմիր բալագույն մետալիկ |
| Վիճակ | Լավ |
|
Տեխնիկական անձնագրի համարը՝ XB906304, նույնացման համարը՝ SJNFBAF15Z6415343, շարժիչի հզորությունը՝ 117 Ձ.ՈՒ. / 86 ԿՎՏ։ Ավտոմեքենան տեղազննվել է ակնադիտական եղանակով։ Տեղազննության օրվա դրությամբ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա առկա են խազված, վնասված տեղեր։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ բավարար, անվադողերը՝ կիսամաշված։
Հանդիսանում է գրավի առարկա։ Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: Առկա է Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառված արգելանք:
|
|
Սկիզբը: 20-11-2025 14:50
Ավարտը: 01-12-2025 14:50
Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ
Նախավճար: 87,688 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%
Ձեր մինիմալ առաջարկը: 1,803,755 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ
Copyright 2025. Design & development by G Design Group