+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MERCEDES-BENZ E 320

  • Լոտի համար 24492
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,125,000 դրամ
  • Մեկնարկային գին 1,125,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,125,000 դրամ
  • Սկիզբը: 16-10-2025 14:45
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Արագածոտնի մարզ, ք․ Ապարան
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Mercedes-Benz
Մեքենայի մոդել E-Класс
Թողարկման տարեթիվ 1994
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթափայլ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ HB784504, նույնացման համարը՝ WDB1240321C128286, շարժիչի հզորությունը՝ 220 Ձ.ՈՒ. / 162 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ բավարար, առջևի և հետևի թափարգելները բացակայում են, թափքի բոլոր հատվածներում առկա են խազված տեղեր, շարժիչի և բեռնախցիկի ծածկոցների ներկաշերտը՝ խամրած, տանիքի ներկաշերտը՝ խամրած և գունաթափված, մարտկոցի լիցքաթափված լինելու պատճառով հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, բեռնախցիկը հնարավոր չի եղել բացել։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438