+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Բեռնատար  

Բեռնատար ավտոմեքենա IVECO AS440S40 T/P

  • Լոտի համար 25833
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 10,001,250 դրամ
  • Մեկնարկային գին 10,001,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 10,001,250 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 23-01-2026 15:18 / 02-02-2026 15:18
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Բագրատաշենի անցակետի պահպանվող տարածք
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Մեքենայի մակնիշ IVECO
Թողարկման տարեթիվ 2014
Թափքի տեսակ Թամբային քարշակ
Շարժիչ Դիզել
Փոխանցման տուփ Մեխանիկական
Գույն Կանաչ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PJ762783, նույնացման համարը՝ WJMM1VTH40C285612, շարժիչի հզորությունը՝ 460 Ձ.ՈՒ. / 338 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ մաշված, մարտկոցի լիցքաթափված լինելու և բանալու բացակայության պատճառով հնարավոր չի եղել զննել սրահը, ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, առկա են խազված, քերծված, փոս ընկած և վնասված տեղեր, տեխնիկական անձնագիրը բացակայում է։

Առկա է ՊԵԿ-ի կողմից կիրառված արգելանք, որը գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվի ՊԵԿ-ի կողմից։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 23-01-2026 15:18

Ավարտը: 02-02-2026 15:18

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 500,063 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 10,101,250 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438