+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Վանաձոր

  • Լոտի համար 26574
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 15,555,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 15,555,000 դրամ
  • Սկիզբը: 14-07-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Քաղաք/մարզ Լոռի
Համայնք Վանաձոր
Հասցե Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Խնձորուտ 1-ին փողոց, 1-ին փակուղի թիվ 9 բնակելի տուն
Մակերես (քմ) 171․02
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 22032023-06-0042
Կադաստրային ծածկագիրը 06-001-1070-0019-001

Ունի կիսանկուղ։ Պատերը տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը թերթաքար (շիֆեր)։ Բնակելի տան ներքին հարդարանքն իրականացված է ներկանյութով և պաստառներով, միջինից ցածր վիճակ։ Հատակը փայտյա, պատուհանները՝ փայտյա, ներքին դռները փայտյա, մուտքի դռները՝ փայտյա։ Սանհանգույցը՝ հատակը սալիկապատ, պատերը՝ ներկանյութ։ Ունի ջուր, կոյուղի, էլ․ էներգիա, գազ, ջեռուցումը՝ մասնակի։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 659․5 քմ մակերեսով։ Առկա է ավտոտնակ՝ 23․83 քմ մակերեսով։ 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438