+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա BMW 320 I

  • Լոտի համար 26670
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 700,000 դրամ
  • Մեկնարկային գին 367,416 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 367,416 դրամ
  • Սկիզբը: 16-07-2026 14:30
  • Աճուրդ: 5
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք, ք․ Եղվարդ
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ BMW
Մեքենայի մոդել 3 Series
Թողարկման տարեթիվ 1995
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կանաչ մետաղական /ադրիա/
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ SD064273, նույնացման համարը՝ WBACB51020AN07895, շարժիչի հզորությունը՝ 150 Ձ.ՈՒ. / 110 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Թափքի վրա առկա են ներկաշերտը խամրած, կոռոզիայի ենթարկված, ներկածածկույթը թափված, և ներկված տեղեր, դիմացի լուսարձակը կոտրված է, սրահը՝ մաշված, շարժիչի ծածկոցը հնարավոր չի եղել բացել։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438